Լրահոս

12.11.2013 10:00


Արարատում «անվանական ստուգումներ» են ընթանում ընտրակաշառք բաշխողների շրջանակում

Արարատում «անվանական ստուգումներ» են ընթանում ընտրակաշառք բաշխողների շրջանակում

«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ արդեն Արարատում սկսվել էին հետընտրական «ռազբորկաները»։ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները նախապես հայտարարել եւ խոստացել էին ՀՀԿ վերնախավին՝ ապահովել 1500 ձայնի առավելություն, սակայն ընտրությունների արդյունքներից երեւում է, որ ընտրակաշառք բաժանողները կամ անբարեխիղճ են եղել, կամ էլ արարատցիների մի մասը «շուստրիություն» է արել՝ վերցրել է գումարը եւ չի քվեարկել ՀՀԿ-ի օգտին։

Մեր տեղեկություններով՝ հիմա «անվանական ստուգումներ» են ընթանում ընտրակաշառք բաշխողների շրջանակում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը