Լրահոս

12.11.2013 10:51


Թուրքիայում Ալիևը կքննարկի ԼՂ հակամարտությունը

Թուրքիայում Ալիևը կքննարկի ԼՂ հակամարտությունը

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։ «Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Ալիևը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:

Ալիևի այցի շրջանակներում կանցկացվի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի երրորդ նիստը: Դրա ընթացքում կողմերը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Աղբյուրը նշում է, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումով է պայմանավորում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը:

Այս խորագրի վերջին նյութերը