Լրահոս

12.11.2013 12:46


Պուտինի Հայաստան այցի մասին պաշտոնական հայտարարություն չկա

Պուտինի Հայաստան այցի մասին պաշտոնական հայտարարություն չկա

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով հայաստանյան մամուլում շրջանառվող ՌԴ նախագահի Երևան կատարելիք այցի վերաբերյալ լուրերին՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցի մասին պաշտոնական հայտարարություն չկա: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա, ըստ բանախոսի, դրանից էական ակնկալիքներ պետք չէ ունենալ:

«Հանդիպման ընթացքում կողմերը նորից կվերահաստատեն իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հավանաբար, հանդիպման ընթացքում կխոսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերջերս նշված փոխվստահության մթնոլորտ ձևավորելու մասին»,–ասել է քաղաքագետն՝ ընդգծելով, թե Ադրբեջանը քաջ գիտակցում է այն հետևանքները, որոնք կլինեն լայնածավալ ռազմական գործողություններից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը