Լրահոս

12.11.2013 13:45


Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չասաց՝ այս անգամ նկարե՞լ է իր քվեաթերթիկը

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չասաց՝ այս անգամ նկարե՞լ է իր քվեաթերթիկը

Խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցով ընտրությանը մասնակցել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, թեև ՀԱԿ–ը պաշտոնապես հայտարարել էր, որ չի մասնակցելու՝ հաշվի առնելով Գլխավոր դատախազի ընտրության ժամանակ իրենց դեմ ձայների անհետացման պատմությունը։

Նշենք նաև, որ նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց հետո հեռախոսով նկարել էր իր քվեաթերթիկը։ Այս անգամ էլ բավականին ժամանակ է նա անցկացրել քվեախցում։ Սա հետաքրքրել է Վերստուգիչ պալատի նախագահ Սուքիաս Ավետիսյանին, ով անընդհատ քվեախցի մոտ այս ու այն կողմ է արել։

–Նայում եմ՝ նկարում է՞,–կատակել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Ն. Փաշինյանը քվեախցից դուրս է եկել հեռախոսը ձեռքին, սակայն այդպես էլ չի պատասխանել լրագրողների համառ հարցերին՝ այս անգամ նո՞ւյնպես նկարել է իր քվեաթերթիկը, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը