Աշխարհ

12.11.2013 19:05


Մոսկվան պաշտոնական ներողություն է պահանջում Վարշավայից

Մոսկվան պաշտոնական ներողություն է պահանջում Վարշավայից

Ռուսաստանը լեհական կառավարությունից պաշտոնական ներողություն է պահանջում ռուսական դեսպանատան շրջակայքում անկարգություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Պահանջի մեջ են մտնում նաև պատճառված վնասի փոխհատուցումը և մեղավորների պատիժը։ Ռուսական կողմը շեշտել է, որ լեհական կառավարությունը պետք է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք առնի նմանատիպ դեպքերը հետագայում կանխելու համար:

Հիշեցնենք, որ լեհական ազգայնական շարժման մասնակիցները Լեհաստանի ազգային տոնը նշելիս դատարկ շշեր, աղբ և կրակ էին նետել ռուսական դեսպանատան տարածք՝ խոչընդոտելով դեսպանատան աշատանքը:

Այս խորագրի վերջին նյութերը