Տիգրան Խզմալյան. «…չբավարարված՝ փորձում են վաճառել հայրենի հողը»
-Մինչև Մազմանյանը ազգին խորհուրդ տա հանձնել ազատագրված տարածքները, որ նա անվանում է գրավյալ, խորհուրդ կտայի հանրությանը հետ հանձնել «Ադրի»-ի շենքը, որ «Գոյ» թատրոն դարձնելու նպատակով սեփականաշնորհել է, իսկ հետո մաս-մաս վաճառել որոշ ֆիրմաների,-ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով Արցախյան հիմնահարցի վերաբերյալ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի հայտարարությունը, թե «Ես այն մարդկանցից եմ, որ կարծում եմ՝ մի քիչ էլ գրավյալ տարածք պիտի օգտագործես՝ որպես առևտրի խոսակցություն»։
-Այդպիսի մարդիկ, որոնք իրենց մտավորական և արվեստագետ են համարում, և բարոյականության ու քաղաքականության դասեր են տալիս ժողովրդին, գրպանել և վաճառել են հանրության սեփականությունը, իսկ հիմա դրանից չբավարարված՝ փորձում են վաճառել հայրենի հողը,-ընդգծել է Տ. Խզմալյանը։

7or.am