Լրահոս

12.11.2013 16:42


Քաղաքացին ջրահեղձվել է Սևանա լճում

Քաղաքացին ջրահեղձվել է Սևանա լճում

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ, կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Ծովագյուղ գյուղի բնակիչ Պ. Կ.–ն (ծնվ. 1972 թ.):
Ժամը 14.51-ին ջրափրկարարները դուրս են բերել ջրահեղձվածի դին:

Այս խորագրի վերջին նյութերը