Լրահոս

12.11.2013 17:05


Բ. Պիպոյանը գործընկերներին կոչ է անում հետևել իր օրինակին

Բ. Պիպոյանը գործընկերներին կոչ է անում հետևել իր օրինակին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հրաժարվում է աշխատել քաղաքապետարանին առընթեր տրանսպորտի ուղեվարձի քննարկման հարցով ստեղծված հանձնաժողովում՝ կոչ անելով գործընկերներին հետևել իր օրինակին:

Պիպոյանի խոսքերով՝ հանձնաժողովը կուրորեն պաշտպանում է քաղաքապետարանի հաշվարկները հասարակական տրանսպորտի ուղեվարձերի առնչությամբ, և այդ ամենը ձևական բնույթ է կրում: Ըստ Պիպոյանի՝ ուղեվարձերի բարձրացումն արդարացնելու համար քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում, և իր անցկացրած հետազոտության համաձայն՝ նախահաշիվները զգալիորեն ուռճացված են: Նա հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցի լուծումը տեսնում է երթուղային գծերի մասնավոր սեփականատերերին պետական աջակցության տրամադրման կամ միասնական պետական տրանսպորտային պարկի ստեղծման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը