Րաֆֆի Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին զրպարտիչ է անվանել
«Տիար Սահակյան
Հուլիսի 24-ին Ձեր մամուլի ասուլիսի ժամանակ արցախյան հիմնահարցում «կոնկրետություն» հայցեցիք քաղաքական ուժերից ու գործիչներից:
Կոնկրետ՝ Դուք ստախոս զրպարտիչ եք:
Հանրային իմ ծառայության ողջ ընթացքում, այդ թվում 1992 թվականին, ցույց տվեք թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մի տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման և ինքնորոշման իմ ի սկզբանե դավանած հավատո հանգանակին հակառակ ստորագրել եմ կամ քվեարկել: Ձեզ օգնեմ, թեև Դուք լավ գիտեք. նման բան գոյություն չունի:
Եթե իմ կամ այլոց պաշտոնավարման ժամանակահատվածում այլ պաշտոնյաներ են եղել, ովքեր նման քայլի դիմել են, բացահայտեք նրանց և նրանց հրահանգողներին (ինչպես որ փայլուն կերպով անում եք մարտի 1-ի պարտակված գործում): Բացահայտեք նաև, թե Դուք կոնկրետ ինչ էիք անում՝ քաղաքականորեն և անձնական հաշվով, երբ ես որպես արտգործնախարար, ապաև շարքային քաղաքացի տևապես հիմնավորում էի ԼՂՀ ճանաչման հրատապ հրամայականը, և կոնկրետ՝ գործարքի մեջ մտնելով բոլոր ժամանակների իշխանավորների հետ, ահա այսօր ուր եք հասցրել բյուրեղյա մարդկանց այդ քաղաքականությունը, ձեռքի հետ էլ՝ օգուտներն անհատական: Իսկ դուք դեռ խոսում եք սկզբունքներից, պատասխանատվությունից:
Ձեր հերթական կեղտոտ հերյուրանքը կարող էի արժանացնել նույն այն լռելյայն պատասխանին, որով՝ հարգելով Ձեր տարիքն ու փորձը, վերաբերել եմ Ձեր կատարած նախորդ բոլոր ստահոդ ու կեղծավոր հայտարարություններին: Չուզենալով Ձեզ հասցնել որևէ անձնական ցավ կամ վիրավորանք, ոչ էլ Ձեզ համեմատել մեզանում զգալի տարածում գտած անամոթաբար ստեր մոգոնող պաշտոնյաների, գործիչների, կուսակցապետերի, հեռուստատերերի, հաղորդավարների, խմբագիրների ու տարատեսակ վարձու գրչակների հետ, պարզապես լռել եմ: Եվ՝ իզուր:
Դուք արդեն պատկանում եք նույն այդ դասին: Ես Ձեզ եւ Ձեր նմաններից պահանջ չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ: Ամոթ եմ զգում Ձեզ համար, և նրա համար, որ մեր երկրի «իշխող» կուսակցությունն ու խմբակցությունը ղեկավարման նման որակ է ապահովում: Սրանից դատելով՝ արդեն տեսանելի են իշխանության գործունեության կեղծ հիմքերը, ինչպեսև, ցավոք, պետության իրական վիճակը:
Տերյանին, Սևակին, Րաֆֆուն, Մեծն Նժդեհին և Հայոց Արյունը մի խառնեք Ձեր զարտուղի գործերին։

Մնաք բարով,
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»