Լրահոս

12.11.2013 17:46


Հրաժարականի մասին հիշատակումը Յուրի Վարդանյանին «համր ձուկ» է դարձնում

Հրաժարականի մասին հիշատակումը Յուրի Վարդանյանին «համր ձուկ» է դարձնում

Այսօր աշխատանքային օրվա գրեթե ավարտին անակնկալ կերպով Ազգային ժողով է այցելել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Նրան ուղեկցողն արդեն մուտքի աստիճաններին զանգահարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ զեկուցելով. «Գրիգորի՛չ, կոֆե դրե՛ք, նախարարի հետ գալիս ենք»։

Յ. Վարդանյանը, փաստորեն, սուրճ խմելուն դեմ չէ, բայց «7օր»–ի լրագրողի հարցերին պատասխանելուն կտրուկ դեմ է, քանզի ոչ մի հարցի չի պատասխանել

«Ձեր անվան շուրջ ծագած այդքան պատմություններից՝ թմրաբիզնեսի մասով, հետո անգամ որոշել եք հրաժարական չտա՞լ» մեր հարցին ի պատասխան նախարարը նախ կիսամուննաթային տոնով պոռթկացել է՝ ի՞նչ հրաժարական, այնուհետև, ի նշան անհամաձայնության մատը վեր պարզելով և ոչ մի տառ չարտաբերելով՝ շտապել է դեպի ՀՀԿ խմբակցություն։

Հատկանշական է, որ ՀՀ սպորտի նախարարն անգամ չորեքշաբթի օրերը՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հիմնականում չի գնում խորհրդարան, իսկ այսօր այցելել է։ Թե ինչո՞ւ, այդպես էլ անհայտ է մնում։ Նա ոչ մի հարցի չի պատասխանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը