Լրահոս

12.11.2013 18:02


Չինաստանը գնում է շուկայական բարեփոխումների

Չինաստանը գնում է շուկայական բարեփոխումների

Պեկինում ավարտված Չինաստանի Կոմունիստական կուսակցության նիստն ընդունեց երկրի տնտեսական բարեփոխումների հաջորդ տասնամյակի ծրագիրը: Այսուհետև շուկան՝ աշխարհում երկրորդը իր մեծությամբ, տնտեսության մեջ որոշիչ դեր կխաղա: Ինչպես հայտնում է BBC–ն, պլենումն անցկացվել է 4 օրվա ընթացքում՝ խիստ գաղտնիության պայմաններում: Երկրի ղեկավարությունը կենտրոնացնում է իր տնտեսությունը «զգալի արդյունքների հասնելու» համար: Նախորդ հայտարարություններում Կոմունիստական կուսակցությունը շեշտել էր, որ շուկաների դերը հիմնականն է լինելու երկրի տնտեսության զարգացման մեջ, և որ նրանց նշանակությունը փոխվել է չինական տնտեսության արդիականացման գործում: Երկրի ղեկավարության խնդիրն է գտնել տնտեսական զարգացման նոր խթաններ 30-ամյա աճից հետո զարգացման տեմպերի անկման դեմ պայքարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը