ԲՀԿ–ական պատգամավորը Շանթ Հարությունյանի քայլը համարում է ինքնահրկիզմանը հավասարազոր
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանն այսօրվա իր ելույթում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ձերբակալությանը՝ հայտարարելով, որ ազատագրական զինված պայքարին մասնակից որևէ հայ մարդ երբևիցե չէր ցանկանա լարված արտաքին քաղաքականության պայմաններում երկրի ներսում տեղիք տար տարբեր տեսակի ընդվզումների:
–Բայց կան տղերք, ովքեր ապրելով հայրենիքի և ժողովրդի ցավով, իրենց արյամբ ձեռք բերված անկախ երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով իրենց և իրենց զոհված ընկերների արյան պայքարի միջով՝ հոգու ցավից ինքնահրկիզմանը հավասարազոր քայլի են դիմում: Նման քայլի գնաց նաև Շանթ Հարությունյանը,–հայտարարել է Ռ. Գևորգյանը:
Նա հիշեցրել է, որ1990թ. մարտին Կոմիտասի այգում միմյանց արյուն խառնած 13 երդվյալ հրամանատարներից մեկնել էլ Շանթն էր։ Նրանք երդվել էին մինչև վերջ հավատարիմ մնալ ազգին, ժողովրդին, երկրի սահմանների պաշպանությանն ու Արցախյան ազատագրական պայքարին, և երբեք չխառնվել երկրի ներսում տարվող քաղաքականությանը:
–Այսօրվա ներքաղաքական ընդվզումների պատճառը պետք է ման գալ մեկ այլ դաշտում, որտեղ իշխում է քաղաքացու նկատմամբ սոցիալականան անարդարույթունն ու արժանապատվության ոտնահարումը: Ես չեմ խրախուսում Շանթի արածը, բայց լինում են պահեր, երբ հոգու ցավից ձեռքդ ես կոտրում երկաթին խփելով: Շանթինը հոգու ցավ էր,–եզրափակել է ԲՀԿ–ական պատգամավորը։
ԲՀԿ–ական պատգամավորը Շանթ Հարությունյանի քայլը համարում է ինքնահրկիզմանը հավասարազոր
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանն այսօրվա իր ելույթում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ձերբակալությանը՝ հայտարարելով, որ ազատագրական զինված պայքարին մասնակից որևէ հայ մարդ երբևիցե չէր ցանկանա լարված արտաքին քաղաքականության պայմաններում երկրի ներսում տեղիք տար տարբեր տեսակի ընդվզումների:
–Բայց կան տղերք, ովքեր ապրելով հայրենիքի և ժողովրդի ցավով, իրենց արյամբ ձեռք բերված անկախ երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով իրենց և իրենց զոհված ընկերների արյան պայքարի միջով՝ հոգու ցավից ինքնահրկիզմանը հավասարազոր քայլի են դիմում: Նման քայլի գնաց նաև Շանթ Հարությունյանը,–հայտարարել է Ռ. Գևորգյանը:
Նա հիշեցրել է, որ 1990թ. մարտին Կոմիտասի այգում միմյանց արյուն խառնած 13 երդվյալ հրամանատարներից մեկնել էլ Շանթն էր։ Նրանք երդվել էին մինչև վերջ հավատարիմ մնալ ազգին, ժողովրդին, երկրի սահմանների պաշպանությանն ու Արցախյան ազատագրական պայքարին, և երբեք չխառնվել երկրի ներսում տարվող քաղաքականությանը:

7or.am