Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, նոյեմբերի 24-ին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանլիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում: