Լրահոս

13.11.2013 10:30


ԱԺ արտահերթին զուգահեռ դրսում ցույց է տեղի ունենալու

ԱԺ արտահերթին զուգահեռ դրսում ցույց է տեղի ունենալու

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, կենսաթոշակային բարեփոխումների օրենքի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու։ Այս նախագիծը, սակայն, քաղաքացիներից շատերի դժգոհությունն է առաջացրել։ Ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խումբը, որի անդամները կոչ են անում խորհրդարանի արտահերթ նիստին զուգահեռ հավաքվել ԱԺ-ի մոտ և սատարել իրենց պահանջները ներկայացնող պատգամավորներին:

Խմբի անդամների նպատակը ԱԺ-ին պարտադրելն է հանել օրենքի այն կետը, համաձայն որի՝ 1974թ. հետո բոլոր ծնվածները կուտակային հիմնադրամներին 5%–ի չափով պարտադիր վճարումներ պետք է կատարեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը