Լրահոս

27.07.2009 19:44


Վարչապետն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին։
Շնորհավորելով դեսպանի՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իտալական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Իտալիայի հետ ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում առավել զարգացման և ամրապնդման լավ հեռանկարներ ունեն։
Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում։
Բրունո Սկապինին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների առևտրատնտեսական ներուժի օգտագործման մեծ հնարավորություններ կան հատկապես մասնավոր հատվածում։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Բրունո Սկապինիին՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում

Այս խորագրի վերջին նյութերը