Տնտեսական

13.11.2013 12:48


Կառավարությունը կրկին սկսել է խոստանալ. սկսվել է 2014թ. բյուջեի քննարկումը

Կառավարությունը կրկին սկսել է խոստանալ. սկսվել է 2014թ. բյուջեի քննարկումը

ՀՀ ԱԺ քառօրյայում մեկնարկել է 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ եկամուտները նախատեսված է 1 տրիլիոն 134 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 244 մլրդ, դեֆիցիտը 110 մլրդ:

ՀՆԱ-ի իրական աճը նախատեսված է 5.2 տոկոս, 12–ամսյա գնաճը՝ 4.5 տոկոսի չափով և ՀՆԱ-ի ինդեքսը՝ 4.3 տոկոս։ ՀՆԱ-ում պակասուրդը նախատեսված է 2.3 տոկոսի չափով, ընթացիկ հաշվի դեֆիցիտը՝ 8.6 տոկոս:

Կառաավարության անունից նախարարը խոստացել է 2014թ. բյուջեով ապահովել կայուն տնտեսական աճ։

–Առաջին ու ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ կառավարությունն առաջին անգամ ներկայացնում է ծրագրային բյուջե։ Երկրորդ՝ չի նախատեսվում լրացուցիչ հարկային բեռի ավելացում։ Առաջին անգամ բոլոր պետական կառույցներում կհամադրվեն աշխատավարձները և հետևողականորեն կբարձրացվեն պետական հատվածում աշխատողների աշխատավարձերը։ Հունվարի 1–ից ՀՀ–ում թոշակները բարձրանալու են միջինում 15%–ով։ Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ մեկնարկում են կուտակային կենսաթոշակային համարարգի աշխատանքները,–ասել է Դ. Սարգսյանը։

2014թ. բյուջեով նաև նախատեսված է 3-րդ և 4–րդ երեխաների ծննդյան դեպքում դեպքում միանվագ նպաստ սահմանել մեկ միլիոն դրամ, իսկ 4–րդ և հետագա երեխաների համար՝ մեկ ու կես միլիոն դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը