Լրահոս

28.07.2009 11:15


Ֆրեդերիկ Սթար. «Ռուսաստանը հանդիսանում է ԼՂ հակամարտության անմիջական մասնակիցը»

Ֆրեդերիկ Սթար. «Ռուսաստանը հանդիսանում է ԼՂ հակամարտության անմիջական մասնակիցը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անարդյունավետ է և կրում է ցինիկ բնույթ։ Նման կարծիք է հայտնել  Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ինստիտուտի ղեկավար Ֆրեդերիկ Սթարը՝  Turan գործակալությանը տված հարցազրույցում։ «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում շատ բան է տեղի ունեցել, սակայն՝ մեծ հաշվով, այդ ամենը ավելի շատ ծուխ է, քան կրակ»,-ասել է Սթարը։ Միաժամանակ ամերիկացի քաղաքագետը մի շարք ուշագրավ դիտարկումներ է արել, կապված հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարության հետ։ Նա անդրադարձել է ռուս-վրացական պատերազմին՝ ընդգծելով, որ այն պետք չէ մոռանալ. «Հայտնի չէ, թե ինչ է ուզում Ռուսաստանը՝ լուծե՞լ ղարաբաղյան հակամարտությունը, թե՞, թողնել այնպես, ինչպես որ կա։ Թվում է, որ Ռուսաստանը պարզապես ցանկանում է տպավորություն ստեղծել, թե ակտիվորեն մասնակցում է ԼՂ բանակցային գործընթացին, ինչ-որ քայլեր է ձեռնարկում, սակայն, իրականում այդ ամենը ֆարս է։ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Ղարաբաղը լինի կրակի մեջ»,-ասել է Սթարը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է վերջնականապես հասկանան, որ ղարաբաղյան հիմնահարցում, ինչպես որ մեկ տարի առաջ Վրաստանում, Ռուսաստանը հանդիսանում է «հակամարտության անմիջական մասնակիցը»։ Միաժամանակ Սթարը Թուրքիային չի դիտարկում, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ։ Նրա կարծիքով, Թուրքիայի նախաձենությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անարդյունավետ և վնասակար էր։

Այս խորագրի վերջին նյութերը