Լրահոս

13.11.2013 16:30


Հրանտ Բագրատյան. «էս ի՞նչ բյուջե եք բերել»

Հրանտ Բագրատյան. «էս ի՞նչ բյուջե եք բերել»

ՀՀ 2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից պահանջել է բացատրել, թե այս տարի կատարված 15 տոկոսով ավելի վարկավորումը որտեղ է ուղղվել.

–Էդ ի՞նչ եք վարկավորել, որ տնտեսությունը երեք տոկոսով չի աճում: Արդեն 12 տարի անընդհատ ասում են՝ գնաճ 4 տոկոս՝ պլյուս–մինուս մեկուկես տոկոս: Ձեր յորդը չբլի, մի կե՛ս տոկոսի տարբերություն չի լինում: Իրական գնաճը 1-7 տոկոս է եղել: Ո՞նց եք հաշվում, սովորեցրե՛ք, էլի: Մեզ էլ սովորեցրե՛ք, որ ստաբիլ հաշվենք ու միշտ ստանանք էդ թվերի հակառակը,–ասել է Հ. Բագրատյանը։

Նա նաև վրդովվել է՝ էս ի՞նչ բյուջե եք բերել։ Նա պնդել է, որ բյուջեի նախագծում չկա աճի վերաբերյալ որևէ բացատրություն, ճյուղ առ ճյուղ եկամուտների վերլուծություն, ըստ հարկատեսակների կանխատեսում։

–Որ հարց են տալիս, հարցին պատասխանեք, ոչ թե ասեք այն, ինչը գիտեք։ Կառավարությունը ոնց որ կատու լինի, ոնց գցում են, էլի թաթերի վրա է կանգնում,–ավելացրել է Բագրատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը