Լրահոս

13.11.2013 17:23


Ամերիկացիների մեծամասնությունն այլևս չի հավատում Օբամային

Ամերիկացիների մեծամասնությունն այլևս չի հավատում Օբամային

Ըստ բրիտանական «The Daily Telegraph»–ի՝ Օբամայի վարկանիշն ընտրողների շրջանում գտնվում է ամենացածր մակարդակի վրա։ Առաջին անգամ ընտրողները գտնում են, որ չի կարելի հավատալ ԱՄՆ նախագահի ասածներին: Համաձայն ամերիկյան հեղինակավոր համալսարաններից մեկի հետազոտությունների արդյունքների՝ ամերիկացիների 54%-ը հավանություն չի տալիս նախագահի նրա պարտականությունները կատարելուն, և միայն 39%-ն է կողմ նրա գործունեությանը: Այնինչ, դեռ այս տարվա հոկտեմբերի 1-ին այդ հարաբերակցությունը 49% / 45% էր: Հանդեսը նշում է, որ քաղաքացիները դժգոհում են հատկապես այն դժվարություններից, որոնց հանդիպեցին Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխումների ծրագիրն իրականացնելիս: Շատերը կարծում են, որ նախագահը չի կատարել իր նախընտրական խոստումները:

Այս խորագրի վերջին նյութերը