Լրահոս

28.07.2009 10:51


ԱՄՆ պաշտպանության նախարար. «Իրանը պետք է պատասխանի ԱՄՆ–ի խաղաղության նախաձեռնությանը»

ԱՄՆ պաշտպանության նախարար. «Իրանը պետք է պատասխանի ԱՄՆ–ի խաղաղության նախաձեռնությանը»

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը Իրանի իշխանություններին կոչ է արել պատասխան տալ Վաշինգտոնի խաղաղության նախաձեռնությանը։  Ռոբերտ Գեյթսն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը՝ Իրանի հետ երկխոսությունը վերսկսել, չի համարվում անժամկետ։

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Օբաման Թեհրանից խաղաղության առաջարկի արձագանքին է սպասում մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որը բացվելու է այս տարվա սեպտեմբերին։ Գեյթսը հիշեցրել է Օբամայի խոստումը. «Եթե Իրանը սեղմի բռունցքը, մենք կսեղմենք նրա ձեռքը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը