Նոյեմբերի 11-ին՝ ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արման Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, վնասվածքը պատճառելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին՝ ժամը 03.30-ին, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Զավեն Ա.-ն:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 11-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Արման Ս.-ին:
Դանակահարություն գերեզմանատան ճանապարհին

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Զավեն Ա.-ն ձերբակալված է: