Լրահոս

14.11.2013 12:00


Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկեն

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկեն

Ադրեբջանի Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենք պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման համար։ Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խնդրին լուծում տալ, սակայն դա կախարդական փայտիկի օգնությամբ չի կարող իրականացնել: Շարունակելով իր ելույթը՝ նա ասել է, որ մեծ տերություններն էլ իրենց շահերն ունեն, սակայն եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վճռորոշ քայլեր ձեռնարկեն, ապա նրանք իրենց շահերն այդ որոշմանը կհամապատասխանեցնեն։ Դեսպանի խոսքերով՝ եթե երկու նախագահները համաձայնության գան, Մինսկի խումբը և Ամերիկան կօգնեն իրենց: Եզրափակելով իր ելույթը՝ պաշտոնյան հույս է հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը