Լրահոս

14.11.2013 12:25


Տրանսպորտի և կապի նախարարությունում տաքսու վարորդների համար հայտարարվում է բաց դռների օր

Տրանսպորտի և կապի նախարարությունում տաքսու վարորդների համար հայտարարվում է բաց դռների օր

Տաքսիների և տաքսու վարորդների թեման այսուհետև չշահարկելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-17:00-ը, հայտարարվում է բաց դռների օր:

Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

Նրանց հուզող բոլոր հարցերին կպատասխանի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը