Լրահոս

14.11.2013 13:01


Պաշտոնական կեղծիքի համար մեղադրվող ոստիկանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պաշտոնական կեղծիքի համար մեղադրվող ոստիկանի գործով նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին տեսուչ Վահե Խաչատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Մեղադրյալ Վահե Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՔԾ-ից նաև ծանուցում են, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը