Սերժ Սարգսյանը կոլեկցիոներ է։ Նրա «կալոդում» բոլոր «մաստի» հաճախորդները կան։ Թունդ արևմտամետ «դիշովկեքից» մինչև պաթոլոգիկ ռուսամետներ, «լիբերալներից» մինչև «սոցիալիստներ», արտաշեսգեղամյաններից մինչև դավիթշահնազարյաններ, զորիբալայաններից մինչև իգորմուրադյաններ։
Կախված օրվա կուրսից՝ Սերժ Սարգսյանը դաշտ է նետում իր «կալոդի» մեջ եղած «դեմքերին»։ Եթե պետք է լինում, ապա խաղի մեջ է մտցվում «վեցնոցը», իսկ եթե այլ իրավիճակ է, ապա «ղառի դաման» է դառնում օրվա հերոսը՝ յուր էքսցենտրիկ պահվածքով ու մասշտաբային «պահանջատիրությամբ»։
Անկախ օրվա կուրսից՝ Սերժ Սարգսյանը կերակրում է բոլորին։ Ոչ մեկին աչքաթող չի անում։ Մեկին մի քիչ շատ, մյուսին՝ մի քիչ քիչ։ Նա այդ ամենն անում է սև օրվա համար։
Նրա մոտ տեղ ունեն բոլոր «մեռելներն» ու քաղաքական դիակները։ Կոլեկցիոներ Սարգսյանը դրանց «սոկերը» մինչև վերջ քամում է, «խուրդում», բայց դեն չի նետում։ Նույնիսկ բազմակի օգտագործվածներն են երկրորդ «կռուգով» օգտագործվում։
Սերժ Սարգսյանը, բացի կոլեկցիոներ լինելուց, նաև ազարտային ու «նագլի» խաղացող է։ Նա սիրում է կռվացնել իր հաճախորդներին ու նրանց քսի տալ միմյանց դեմ։
Այսպես, Սերժ Սարգսյանի «արևմտամետ» խաղալու փուլում լավաշներ էր գրում տխրահռչակ ռուսախոս–«արևմտամետ» Իգոր Մուրադյանը, ով գովերգում էր առաջադեմ Սարգսյանի՝ ԵՄ–ի հետ ասոցացվելու քաղաքականությունը։ Սեպտեմբերի 3–ից հետո Իգորն իր տեղը զիջել է մյուս ռուսախոսին՝ կոմերսանտ Զորի Բալայանին՝ Գայկովիչին։ Վերջինս, կատարելով Սերժ Սարգսյանի հրահանգը, հիշեց Գյուլիստանի պայմանագրի մասին՝ այդպիսով անսահմանորեն քծնելով ռուսաց թագավորին։
Հիմա «արևմտամետ» Իգորը կծմծում է «ռուսամետ» Զորիին։ Նկատենք, սակայն, որ թուրք–ադրբեջանական հետախույզի կոդերով գործող «արևմտամետ» Իգորն էլ, Զորին էլ «գայկովիչներ» են։ Սերժի «գայկովիչները»։ Քանզի նրանց տարբերությունը պայմանական է այնպես, ինչպես վաղուց «խուրդված» և դաժանաբար օգտագործված «lragir.am» կայքի տարբերությունը «1in.am»–ից։
«Գայկովիչներ» են նաև Դավիթ Շահնազարյանը, բոլոր «արևմտամետները», Ուկրաինայի նախագահ Յանուկովիչին երեկ դիֆիրամբներ շռայլող, իսկ այսօր նույն Յանուկովիչին քֆրտող «թունդ եվրոպամետները», «ռուսամետները», «հայրենասերները», «պահանջատերերը» և Սերժի «կալոդի» մյուս «մաստերը»։
Այնպես որ, բովանդակային ոչ մի տարբերություն չկա, ասենք, ռուսամետ ներկայացող Արտաշես Գեղամյանի և արևմտամետության ռահվիրա ներկայացող Դավիթ Շահնազարյանի, ղարաբաղցի ռենեգատներ Իգորի ու Զորիի միջև։ Նրանք բոլորն էլ նույն գործով են զբաղված՝ փորձում են Սերժ Սարգսյանի հետույքը փրկել ու նպաստել կոլեկցիոների աթոռի պահպանմանը։ Իսկ դա նշանակում է, որ սույն «դեմքերը», «անկախ» լրատվամիջոցների հետ միասին, հավասարապես պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար և ոչ պակաս են «ատչոտ» տալու իրենց արածների համար, քան Սերժ և Տիգրան Սարգսյանները։
Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։ Գալու է բոլոր տիպի «գայկովիչների» ու նրանց տիրոջ վերջը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանն իր հետ Ղարաբաղ տանելով Զորի Բալայանին՝ վերջնականապես ապացուցեց, որ Բաղրամյան 26–ի անմիջական հրահանգով է «ծովահենը» քծնել Պուտինին՝ հիշելով Գյուլիստանի պայմանագրի մասին և պատրաստակամություն հայտնելով Ղարաբաղն ու Հայաստանը դարձնել ռուսական գուբերնիա։
Սարգսյանին թվում է, թե, այդպիսով, շահելու է Կրեմլի բարեհաճությունն ու կոմպենսացնելու է Արևմուտքում ունեցած կորուստները»։ Կևորկովյան դպրոցի սանը, փաստորեն, չի հասկանում, որ միջազգային հարաբերություններում քծնանքն ու անարժանապատիվ կեցվածքը չեն կարող նպաստել դաշնակիցների ձեռքբերմանը և սեփական դիրքերի ամրապնդմանը։
Հ.Գ.–2։ Եթե Սերժ Սարգսյանը գնար ԵՄ–ի հետ ասոցացման ճանապարհով, ապա կարող եք չկասկածել, որ իր հետ Ղարաբաղ կտաներ ոչ թե Զորի Բալայանին, այլ մեկ ուրիշ ղարաբաղցի ռենեգատի, ասենք՝ Իգոր Մուրադյանին։ Միևնույն է, բոլորն էլ «Գայկովիչ» են։
Սերժ Սարգսյանի «գայկովիչները»