Լրահոս

14.11.2013 15:13


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելուն

Կառավարությունը  հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելուն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնք մշակվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նախագծերի ընդունմամբ կառավարությունը կունենա ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները հաստատելու` օրենքով սահմանված լիազորություն:

Այս խորագրի վերջին նյութերը