Լրահոս

14.11.2013 17:16


Ստեփան Դեմիրճյան. «Ամենաշահութաբեր բիզնեսն իշխանությունն է» (տեսանյութ)

Ստեփան Դեմիրճյան. «Ամենաշահութաբեր բիզնեսն իշխանությունն է» (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն այսօր խորհրդարանում պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ կառավարության ոչ համարժեք սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանք են երկրում ստեղծված գործազրկությունը, փոքր ու միջին ձեռնարկությունների զանգվածաբար փակվելը, աղքատության աճը, սոցիալական շերտավորումը, արտագաղթն էլ ռեկորդներ է սահմանել:

–Միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է 122 հազար մարդ: Բնականաբար, երկիրն այս վիճակի հասցրած կառավարությունից որևէ դրական սպասում չկա: Երկրում ձևավորվել է մի արատավոր համակարգ, առանց որից ձերբազատվելու՝ անհնար է ապահովել երկրի զարգացումը։ Տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են մի խումբ մարդկանց ձեռքում, իշխանությունը խրված է կոռուպցիայի մեջ։ Ամենաշահութաբեր բիզնեսը իշխանությունն է,–ասել է նա:

Ս. Դեմիրճյանը հավելել է, որ այս կառավարությունն ի վիճակի չէ վերականգնել մարդկանց հավատը պետության և վաղվա օրվա նկատմամբ:

Դա կարող է անել միայն ժողովրդի կողմից ձևավորված օրինական իշխանությունը,–ընդգծել է ՀԱԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը