Լրահոս

14.11.2013 17:18


Ավելի քան 3000 վրացի երկաթուղայիններ գործադուլ են հայտարարել

Ավելի քան 3000 վրացի երկաթուղայիններ գործադուլ են հայտարարել

«Վրացական երկաթուղիներ» ընկերության ավելի քան 3000 աշխատակիցներ երեկվանից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Այդ մասին հայտնել է ընկերության արհմիության նախագահ Վիտալի Գիորգաձեն:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիի»-ին գործադուլավորները պահանջում են նաև պարգևավճարների և արտաժամյա աշխատանքի վճարումների նոր համակարգի մշակում:

Ավելի վաղ «Վրացական երկաթուղիներ»-ը հայտարարություն էին տարածոել, թե նոր արհմիությունը կառավարվում է դրսից՝ առանձին ղեկավարների շահերը բավարարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը