Տիգրան Ուրիխանյան. «‹‹Արմնյուզը›› 100%-անոց սուտ մատուցեց հեռուստադիտողին»
Այն, որ ‹‹Արմնյուզի›› լրատվականը պատգամավորական գործունեությանս առաջին իսկ օրվանից ամեն Աստծո օր փորձում է հրապարակային խոսքումս մի սխալ գտնել, ինչը երբեք չի ստացվում, ու սև քարոզչություն իրականացնել` արդեն բոլորին հայտնի է: Ամեն անգամ, երբ խոսում եմ պետական միջոցների վատնումից, թալանից ու ապօրինություններից, միանգամից հայտնվում է ‹‹Արմնյուզը›› ու սկսում մոնտաժել և խեղաթյուրել ասածս: Բայց այն, ինչ արվեց այս անգամ, իսկապես, վեր էր ամենից: Ծիծա՛ղ, միայն ծիծա՛ղ: 13.11.2013թ-ին կոռեկտ ու կիրթ հարց տվեցի վարչապետին, որի պատասխանը, արդեն վստահ եմ, լսել է ամբողջ աշխարհն ու հետևություններ արել: Համացանցը հեղեղված է հարց ու պատասխանի տեսանյութով, բայց արի ու մի տես ‹‹Արմնյուզը››, չնայած դրան, նյութը մոնտաժեց, ուղիղ խոսքս կտրեց ու 100%-անոց սուտ մատուցեց հեռուստադիտողին: Սու՛տ, բացարձակ սու՛տ: Բայց չէ՞ որ ձեր պրոֆեսիոնալիզմն եք հարցի տակ դնում, սիրելի գործընկերներ, չէ՞ որ միևնույն է բոլորն արդեն ճիշտը գիտեն: Եվ ամեն անգամ, երբ ժողովրդի շահից խոսելուցս հետո փորձեք ապատեղեկատվություն տարածել, հիշե՛ք, որ դրանով իսկ լրացուցիչ առիթն եք ստեղծում ճիշտն ու ճշմարտությունը նորից շրջանառելու, որովհետև անկախ լրատվական կայքերում ու սոցիալական ցանցերում իրական նյութը դիտողների թիվը հարյուրավոր անգամներ գերազանցում է ձեր լսարանը: Իսկ ես ամեն ձեր ապատեղեկատվությունից հետո տարածելու եմ ճշմարտությունը, որպեսզի հայրենակիցներս իմանան:

Խնդրեմ` նորից վերը նշված տեսանյութի հղումը:
Հարգանքով` ԱԺ պատգամավոր
Տ. Ուրիխանյան