Լրահոս

28.07.2009 11:48


Արման Կիրակոսյանը հանդիպել է հայ և թուրք ուսանողների

Ս. թ. հուլիսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց «Հանդուրժողականություն մշակութային և կրթական երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցող հայ և թուրք երիտասարդների:

Ծրագիրն իրականացնում է «Ապագան քոնն է» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հայ և թուրք երիտասարդների մշակութային և կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության և բարյացկամության մթնոլորտ' աջակցելով երկու երկրների միջև սկսված երկխոսությանը:

Հանդիպմանը Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումներին:

Այս խորագրի վերջին նյութերը