Վերջին շրջանում Ուկրաինայի արտաքին քաղաքական երկընտրանքի շուրջ ծավալվող զարգացումները, համաձայնվեք, լարված վիճակում են պահում ոչ միայն Ուկրաինային…
Ռուսաստանի կողմից առաջ քաշված Եվրասիական միության գաղափարը (ի դեմս ներկայիս Մաքսային միության) շատ վերլուծաբաններ և ոլորտի փորձագետներ կապում են Ռուսաստանի կողմից սովետական փլատակների հիման վրա նոր մոդելի «համագործակցության» շղթա ստեղծելու հնարավորության հետ: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր լծակները, որպեսզի «իր ձեռքից» բաց չթողնի կամ էլ վերահաստատի իր գերիշխանությունը պոստ սովետական այն երկրների վրա, որոնց առնվազն դեռ չի կորցրել:
Այս համատեքստում Ուկրաինան ինչ-որ տեղ համարվում է կարմիր գիծ, որն այսպես ասած զիջելու դեպքում Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները կարող են մնալ օդում: Դրա համար Ռուսաստանը անում է ամեն ինչ, որ ամսվա վերջին Վիլյնուսում Ուկրաինան ԵՄ-ի հետ ոչ մի դեպքում չստորագրի Ասոցացման պայմանագիրը առավել ևս` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը (DCFTA):
Այս հարցում Ռուսաստանն առայժմ կարծես իր գործը լավ է անում. Ուկրաինայում հասունանում է իսկական քաղաքական ճգնաժամ: Ամենաուշագրավ հայտարարությունը թերևս հնչեց նոյեմբերի 13-ին, երբ այդ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը Կառավարության նիստի ժամանակ ասաց բառացիորեն հետևյալը. «Ուզում եմ, որ բոլորը Ուկրաինայում հասկանան, որ մեզ ոչ ոք չի առաջարկել և չի էլ պատրաստվում առաջարկել փոխհատուցում ռուսական շուկան կորցնելու դեպքում, իսկ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ փակվեն ձեռնարկություններ, մեր ժողովուրդը մնա առանց աշխատատեղերի և թոշակների:» Հիշեցնենք որ Ուկրաինայի բնակչության սպառման, ինչպես նաև տնտեսության համար սպառվող գազի 85-90%-ը ներկրվում է Ռուսաստանից, և թերևս ինչ-որ առումով սա էր պատճառը, որ ուկրաինացի արդյունաբերողները և ձեռնարկատերերը վերջերս խնդրանքով դիմել էին երկրի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ հնարավորության դեպքում մեկ տարով հետաձգել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Այսպիսով կանխազգալով դեպքերի նման զարգացման շատ հավանական սցենարը ՝ ԵՄ-ն սկսեց դեմքը փրկելու ակտից գործընթաց. պաշտոնական Կիևին սկսեցին հիշեցնել, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման նախապայաններից մեկը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումն է, իսկ պաշտոնական Կիևը, իր հերթին ընդունել է այնպիսի կեցվածք, որ կարծես նույնիսկ չի էլ ցանկանում այդ հարցում որևէ մինիմալ զիճումների գնալ և գոնե թույլատրել Տիմոշենկոյին մեկնել արտասահման «բուժման» նմապատկներով: Կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ուկրաինայի հետ չեն ստորագրում այդ շրջադարձային փաստաթուղթը, որովհետև այն չի կատարում ԵՄ-ի առանցքային նախապայմանը, և այս համատեքստում ոչ մի խոսք չկա Ռուսաստանի ճնշումների մասին: Ինչևէ, ամենայն հավանականությամբ, բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց Ուկրաինան չի ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրն իր ամբողջ գունապնակով հանդերձ:
Ինչ վերաբերում է Մոլդովային և Վրաստանին, ապա ամենայն հավանականությամբ այդ երկրները այս ամսվա վերջում Վիլյնուսում կնախաստորագրեն այդ փաստաթղթերը, սակայն երբ կգա ստորագրելու ժամանակը Մոլդովան թերևս որոշ օբյեկտիվ պատճառներով կստորագրի այն, իսկ Վրաստանը՝ ոչ, որովհետև ինչքան էլ փնթփնթան և բողոքեն Եվրոպային և ԱՄՆ-ին միևնույնն է այդ երկրները (այս պարագայում արևմուտքը) երբեք պրագմատիզմի և ռեալիզի զգացողությունը չեն կորցնի և հանուն Վրաստանի չեն վտանգի ավելի մեծ շահեր...
Գիտեք ինչ, ի վերջո, եթե նույնիսկ շատ փորձագետներ չեն ընդունում, որ Ռուսաստանը գերտերություն է, ապա չեն կարող գոնե չընդունել, որ այն առնվազն տարածաշրջանային տերություն է, և եթե որոշ աշխարհաքաղաքական հարցերում Ռուսաստանը կարող է և զիջել, վստահաբար կարելի է պնդել, որ իր քթի տակ առկա շահերը այն չի զիջի դեռ այնքան ժամանակ քանի դեռ այն ներկայիս Ռուսաստանն է: Ինչպես ընդունված է ասել, «Ռուսաստանը կարելի է չսիրել, բայց նրա հետ հաշվի չնստել հնարավոր չէ»:
Ուկրաինան ընկավ. հաջորդը Վրաստանն է

Էրիկ Երիցյան