Լրահոս

15.11.2013 10:38


Լևոն Զուրաբյան. «Կա՛մ բոլորս շահելու ենք, կա՛մ բոլորս պարտվելու ենք»

Լևոն Զուրաբյան. «Կա՛մ բոլորս շահելու ենք, կա՛մ բոլորս պարտվելու ենք»

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջով դիմել է Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարող քաղաքացիներին:

«Մենք միասին հասել ենք աննախադեպ հաջողության. ստեղծվել է միասնական փոխզիջումային օրինագիծ, որն ունի եւ ձեր խմբի անդամների, եւ ԱԺ 4 խմբակցությունների աջակցությունը։ Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից։ Կարող եք վստահ լինել, որ կառավարությունը մինչեւ վերջ դիմադրելու է որեւէ փոփոխության եւ կնահանջի միայն, եթե տեսնի փողոց դուրս եկած եւ իր իրավունքների համար պայքարելու պատրաստ քաղաքացիների։ Մոռացեք բոլոր խոսակցություններն այն մասին, թե որ քաղաքական ուժն ինչ դիվիդենտներ է քաղելու։ Այսուհետեւ սա բոլորիս նախագիծն է. կամ բոլորս շահելու ենք, կամ` բոլորս պարտվելու ենք։ Աժ֊-ում եղած այս համախմբման հեղինակները դուք եք, իսկ հիմա ընդամենը պետք է գալ եւ կանգնել դրսում` հանուն հաղթանակի։ Մենք մեր գործը կանենք ներսում, բայց գործը հաջողելու միակ երաշխիքը լինելու է դրսում կանգնած ժողովրդի բազմամարդությունը»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն նշված հարցով հրավիրել է արտահերթ նիստ:

Այդ կապակցությամբ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կոչ է արել այսօր՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և ներկայությամբ սատարել հարցին աջակցող պատգամավորներին:

Այս խորագրի վերջին նյութերը