Տնտեսական

15.11.2013 12:35


Տուգանվեց սնունդ մատակարարող 3 ընկերություն

Տուգանվեց սնունդ մատակարարող 3 ընկերություն

Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ըկերություններից յուրաքանչյուրը, ըստ ՏՄՊՊՀ որոշման, կտուգանվի 15 մլն դրամի չափով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ այս ընկերությունները փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն են վարել՝ շուկան բաժանելով միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում։ Նշված ընկերություններն անցած տարի նույն պատճառով տուգանվել էին, և հենց այս ընկերություններն են մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարել։ Շաբոյանի խոսքերով՝ առաջիկայում ընկերությունների անուններն իրենք կուղարկեն Ֆինանսների նախարարություն, որպեսզի վերջինս որոշ ժամանակով նրանց թույլ չտա մասնակցել պետական գնումների մրցույթներին:

Այս խորագրի վերջին նյութերը