Լրահոս

15.11.2013 12:37


Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Հադրութում

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Հադրութում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հադրութի շրջանի հարավային մասում մասնակցել են աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:

Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվող հարցերի շուրջ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է աշխատանքների պատշաճ մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք մեծապես կնպաստեն հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը