Լրահոս

28.07.2009 11:59


Ռուսաստանի ՆԳՆ համակարգում ղեկավար պաշտոններում նշանակվող անձանց համար մտցվում է միջնորդության կարգ

ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը որոշում է ընդունել, որով ներդրվում է ոստիկանական համակարգում ղեկավարող պաշտոներում նշանակվող անձանց անձնական միջնորդության ինստիտուտը։ «Պետերի պատասխանատվության բարձացման, կադրային որոշումների ընդունման, կոռուպցիոն կապերին հակազդելու նպատակով, իմ կողմից կայացվել է որոշում՝ ներդնելու անձնական միջնորդության ինստիտուտը»,-ասել է ՌԴ ՆԳ նախարարը։ Ռուսաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս ինստիտուտը ներդրվելու է ամենուր և կրելու է համատարած բնույթ։

 Ըստ ИТАР-ТАСС-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը