Լրահոս

28.07.2009 12:52


«Էմփիրեյ»՝ Սարգիս Մանուկյան. «Տարածք փորձում ու կարողանում են վերցնել այն պետությունից, որը թուլացած է ներքին անհամերաշխ վիճակից»

«Էմփիրեյ»՝ Սարգիս Մանուկյան. «Տարածք փորձում ու կարողանում են վերցնել այն պետությունից, որը թուլացած է ներքին անհամերաշխ վիճակից»

-Ո՛չ տարածք վերցնելն է հեշտ եղել, ո՛չ էլ տարածք տալը հեշտ կլինի։ Այդ տարածքների վրա արյուն կա, ու կարծում եմ՝ ո՛չ մեկը տարածք չի տա. տարածք վերցնողն ու տվողը այս ժողովուրդն է,- անդրադառնալով որոշ մարդկանց (այդ թվում նաև արվեստագետների) հնչեցրած հայտարարություններին, թե ԼՂ-ի ազատագրված տարածքները պետք է հանձնել՝ «7օր»-ին ասել է «Էմփիրեյ» ռոք խմբի անդամ Սարգիս Մանուկյանը։

-Ազգային անվտանգությանն սպառնացող ամենամեծ վտանգը ճնշված ու վախեցած քաղաքացին է։ Որ օրը որ Հայաստանում քաղաքացին կլինի ազատ, «դուխով» ու չի վախենա կարծիք ասելուց, այդ ժամանակ մեզանից ո՛չ մեկը ո՛չ մի տարածք չի փորձի վերցնել ու չի ուզի։ Դա՝ հաստատ։ Տարածք փորձում ու կարողանում են վերցնել այն պետությունից, որը թուլացած է ներքին անհամերաշխ վիճակից,- նշել է նա՝ հավելելով նաև, թե թուլության նշաններից մեկն էլ այն է, որ այսօր ԼՂ-ի բանակցություններում Հայաստանը շատ քիչ բան է թելադրում.

-Գերտերությունները որոշում են, մենք անում ենք, բայց մենք պետք է աշխատենք այդ «բազարից» դուրս գալ քիչ կորուստներով, որովհետև եթե մենք ինչ-որ բան ունենք այս պահին, որը որ ուզում են հետ վերցնել, դրա դիմաց մեզ պետք է ինչ-որ բան տան։ Եթե բան չունեն տալու, ուրեմն մենք էլ պիտի չտանք։ Ես չգիտեմ՝ մեր ուժերն ու «դուխը» կհերիքի՞ ինչ-որ բան չտալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը