Աշխարհ

16.11.2013 11:57


Չեչնիայի ղեկավարը և Բահրեյնի շեյխն ավիաընկերություն են ստեղծում

Չեչնիայի ղեկավարը և Բահրեյնի շեյխն ավիաընկերություն են ստեղծում

Ինչպես հաղորդում է «Лента.ru»–ն, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը և Բահրեյնի շեյխ Ալ-Խալիֆը որոշել են համատեղ ավիաընկերություն ստեղծել: Այդ մասին իր Instagram–ի էջում հայտնել է Կադիրովը: Նրա խոսքերով՝ համաձայնագրերը կստորագրվեն մոտ օրերս, իսկ նոյեմբերի վերջին Գրոզնի կգան մասնագետներ, որպեսզի նոր սարքավորումներ տեղադրեն քաղաքի օդանավակայանում: Իրենց հերթին չեչեն մասնագետները կմեկնեն Բահրեյն նոր փորձ ձեռք բերելու համար: Կադիրովը ցանկանում է թարմացնել ավիաընկերությունը, Գրոզնիի օդանավակայանը դարձնել միջազգային տարանցիկ հանգույց և նոր ուղղություններ բացել:

Այս խորագրի վերջին նյութերը