Լրահոս

16.11.2013 12:20


Սիրիայում քիմիական զենքի վերացման վերջնաժամկետը հայտնի է

Սիրիայում քիմիական զենքի վերացման վերջնաժամկետը հայտնի է

Ընդունվել է Սիրիայի քիմիական զենքի վերացման ժամկետի հստակ ժամանակացույցը: «Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ քիմիական զինապահեստը պետք է վերացվի կամ դուրս բերվի երկրի տարածքից մինչև 2014թ. կեսը, բայց թե ուր պետք է այն տարվի, դեռևս հայտնի չէ: Թունավոր նյութերի առավել վտանգավոր տեսակները պետք է ոչնչացվեն մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը՝ բացառությամբ իզոպրոպանի, որը զարինի արտադրման հիմնական նյութն է: Ըստ լրատվամիջոցի՝ ծրագրվում էր զենքի ոչնչացումն իրականացնել Ալբանիայի տարածքում, սակայն ալբանացիների բազմաթիվ բողոքներից և հանրահավաքներից հետո երկրի կառավարությունը հրաժարվել է այդ մտքից:

Այս խորագրի վերջին նյութերը