Լրահոս

28.07.2009 14:50


Հայաստանը՝ Յոլաստան

Հայաստանը՝ Յոլաստան

-Ցավոք սրտի, Հայաստանում երաժիշտների համար մեծ դահլիճներում ելույթ ունենալու դաշտ չկա։ Ես խոսում եմ երաժշտության մասին, չեմ խոսում կապիկության մասին,- «Արմատ» ակումբում ասել է «Էմփիրեյ» ռոք խմբի անդամ Սարգիս Մանուկյանը։

Նրա խոսքերով՝ այսօր երաժիշտները ստիպված ելույթ են ունենում ակումբներում, որոնք թե՛ տեխնիկայի, և թե՛ էթիկայի տեսանկյունից հարմար չեն.

-Կան պրիմիտիվ մարդկային պայմաններ, որոնք ակումբներում չկան։ Նոր սկսող խմբերի համար ակումբը «տրամպլին» է, բայց 15 տարվա խմբի համար մի քիչ անհասկանալի է՝ պադվալներում երգելուց մեկ-մեկ պիվա խմողի շիշը կպնի թևիդ կամ ֆստխի փշուր ա թռնում, կողքովդ զուգարան են գնում... մի քիչ հարմար չի, էլի։

Քանի որ երաժիշտները գործունեության դաշտ չունեն, ստիպված հարմարվում են, և «Էմփիրեյ» խմբի ներկայացուցիչն առաջարկել է Հայաստանն անվանել Յոլաստան։

-Ստիպված վատ պայմաններով յոլա են գնում։ Ամենամեղավորը հասարակությունն է. եթե արվեստում էլ, քաղաքականությունում էլ յոլա գնալու մթնոլորտ կա, ուրեմն հասարակությունը պատրաստ է յոլա գնալուն, ու ինքն ապրում է այն պայմաններում, ինչին որ արժանի է։ Ունենք կեղծիքի ու ստի մեջ թաղված իրականություն ու հասարակություն, որը դա հանգիստ կուլ է տալիս։

Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա Ս. Մանուկյանի տպավորությամբ՝ «ով կլիպ տանի, ցույց կտան»։ Երգիչներից ոմանք էլ ՀՀ մշակույթի նախարարության՝ կենդանի երգելու հրամանից հետո են միայն սկսել վոկալի դասերի հաճախել, իսկ մինչ այդ «միայն լողի էին գնում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը