Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահելու և պետական թալանը շարունակելու համար արդեն անցել է ծայրահեղ միջոցների:
Ամեն անգամ մտածում ենք, որ իշխանությունը չունի այլևս «ատկատային» նոր հնարավորություն, բայց պարզվում է, որ «բարեշրջիչների» երևակայությունը և մտքի ճկունությունը սահմաններ չեն ճանաչում։
«Կրեատիվ» Սերժ և Տիգրան Սարգսյանները մեզ զարմացնում են՝ հայտնագործելով ռեկետի նորանոր եղանակներ և փող պոկելու նոր տարբերակներ:
Երկար մտածելուց և Տիգրան Սարգսյանի հետ փակ-գաղտնի ռեժիմով խորհրդակցելուց հետո Սերժ Սարգսյանը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է ոչ թե գումար կորզելու եղանակներ գտնել, որից հետո պետք է յուրաքանչյուրից առանձին-առանձին վերցնել (դե մարդ ես՝ կարող է մեկ-երկուսը պլստան), այլ միանգամից գլխից վերցնել աշխատավարձերի մի մասը, որ էլ ավելորդ խնդիրներ չառաջանան:
Հիմա ուզում են անցնել կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելուն, որը այլ կերպ, քան համընդհանուր ռեկետ չես անվանի։
Այս ամենի արդյունքում այսօր ոտքի են կանգնել և իրենց իրավունքների համար պայքարում են նաև այն քաղաքացիները, ովքեր երբեք չեն եղել հրապարակում: Ասել է թե՝ այսօր Սերժ Սարգսյանի իշխանությանը դեմ է գրեթե ամբողջ հասարակությունը: Կամ այլ կերպ ասած՝ չկա հանրային մի շերտ, որին ներկայացնում է Սերժ Սարգսյանը։ Նա նույնիսկ ՀՀԿ–ին չի ներկայացնում, քանզի միահեծան ու միանձնյա կառավարման կողմնակից է։
Չի բացառվում, որ կենսաթոշակային «բարեփոխումներով» պայմանավորված արդարացի բողոքը հասունանա և իր կուլմիանացիային հասնի հունվարին, երբ հասարակական տրանսպորտը կրկին թանկանա, և երբ ամենացավոտ ձևով զգացնել կտա գազի ու էլեկտրոէներգիայի գինը։
Դժգոհության «կաթսան» արդեն բավականին տաք է։ Երբ իշխանությունը լարումը բարձրացնի՝ 100 ցելսիուսի հասարակական բողոքը կեռա, և Ազատիչի համար «խիյարը թարս կբուսնի»: Եթե իհարկե պայքարենք, այլ ոչ թե տանը նստած երկրպագենք պայքարողներին կամ էլ «ամենագետի» պես հայտարարենք, որ «մեկ ա բան չի փոխվելու»։
100 աստիճան եռման կետը

Տաթևիկ Պողպատյան