Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը Ղարաբաղը պաշտոնապես չի՞ ստացել
-Խոսակցությունների առանցքային թեման եղել է հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հատկապես մադրիդյան սկզբունքների շուրջ։ Հնչել են ղարաբաղյան մեր գործընկերների պատկերացումները, և դրանք բավական հետաքրքիր էին,-ասել է ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, որ Հանրային խորհրդի անդամ է և մի քանի օր առաջ ՀԽ-ի կազմով գտնվում էր Արցախում։
-Մենք նկատեցինք, որ ղարաբաղյան իշխանությունները բանակցություններում աներկբա վստահում են Սերժ Սարգսյանին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Ընդ որում՝ ոչ մեկ անգամ է դա արձանագրվել։ Նրանք երբևէ չեն ենթադրում, թե քաղաքական բանակցությունների արդյունքում հնարավոր է, ի դեմս բանակցող Ս. Սարգսյանի, զիջվեն Ղարաբաղի կենսական նշանակության խնդիրները,-ասել է Խոսրով Հարությունյանը։
«Փաստարկ» ակումբի հյուրն ասել է, թե Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել։ «Հետևաբար, նրանք պաշտոնական դիրքորոշում երբևէ չեն արտահայտի»։
-Մեծ իմաստով նրանք բոլորը փաստում էին, որ առկա, մինչ այս գոյություն ունեցող բանակցային գործընթացի մեջ բոլոր հայտնի փաստաթղթերի համեմատությամբ այս մեկը որակական տեղաշարժ ունի դեպի կոնֆլիկտի հնարավոր արդարացի լուծման։ Բայց, անկասկած, կան նաև մտահոգություններ։ Այս մտահոգությունները ոչ թե ուղղված են՝ մերժելու փաստաթուղթը, այլ, որքան ենթադրում եմ, հավելյալ բանակցելու, ճշգրտումներ մտցնելու։ Այդ մտահոգությունները նախևառաջ վերաբերում են անվտանգությանը։
Ըստ բանախոսի՝ անվտանգության որևէ երաշխիք չի կարող նվազ հուսալի ներկայանալ, քան այն, ինչ որ մենք այսօր ունենք։

7or.am