Սերժ Սարգսյանը ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թավականի մրցանակը հանձնեց ճապոնացի Ցուգիո Մակիմոտոյին:
Արարողության ժամանակ զարմանալի մտքեր հնչեցին, վստահեցումներ եւ պնդումներ արվեցին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված հաջողությունների մասին:
Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն, օրինակ, վստահեցրեց, որ. «Այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար»:
Հիշեց նաեւ մրցանակակիրներից մեկի խոսքը, թե Սերժ Սարգսյանի կողմից ստացած այդ մրցանակը համարում է Նոբելյան մրցանակին հավասարազոր մրցանակ: Խոսքը Սթիվ Վոզնյակի մասին է, ով տարիներ առաջ արժանանալով այս մրցանակին, սակայն այլեւ այս կողմերում չի երեւացել ոչ էլ, ինչպես վստահեցնում է Մուսայելյանը, որեւէ քայլ է արել աշխարհում բարձրացնելու մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը:
Ինչ վերաբերում է «գիտելիքին եւ ինտելեկտին ապավինող երկրի» մասին պնդմանը եւ նաեւ ՏՏ ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու հեռանկարին՝ դա պետք է հարցնել Տիգրան Սարգսյանին: Վարչապետն արդեն 6 տարի խոսում է մի քանի ոլորտներում ՀՀ-ի՝ տարածաշրջանային կենտրոններ դառնալու մասին, սակայն այդ ոլորտներում «արձանագրված ձեռբերումները», որոնք տեսնում են միայն Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, այնուամենայնիվ, տարածաշրջանայինին չեն ձգում: Ասենք՝ ինչ տարածաշրջան, երբ անգամ Հայաստանում չեն զարգանում:
Ինչեւէ:
Իսկ ահա մրցանակաբաշխության արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը դիմելով մրցանակակրին, հայտարարեց, թե. «Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ և հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, և մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ»:
Ուշագրավն այն էր, որ մինչ Սերժ Սարգսյանը Մակիմոտոյին հանձնում էր իր հիմնած «Նոբելյան մրցանակը», նույն պահին փողոց էին դուրս եկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրենց բողոքն արտահայտող բարձր տեխնոլոգիաների ու ծրագրավորման ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր այսօր նորից հավաք են արել եւ հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակելու են եւ ցույցեր են անելու նախագահական նստավայրի դիմաց: Անգամ մտադիր են դիմել գործադուլի, քանի որ ըստ բողոքավորների «նախագահը տուն-տունիկ է խաղում մեզ հետ՝ մրցանակ տալով, ու հետո հարկերի ու վճարումների ձևով այդ գումարները հետ վերցնելով»:
Մյուս կողմից էլ, հայտնի է՝ արդեն քանի տարի գիտնականները բողոքում են գիտության ֆինանսավորմանը հատկացվող գումարների չափից եւ այս պարագայում խոսել ՏՏ որպես «ամենաարագ զարգացող բնագավառի» մասին, մեղմ ասած, լուրջ չէ: Երբ մանավանդ, այսօր գյուղապետարաններում անգամ համակարգիչներ չկան, էլ չենք խոսում մարզային դպրոցներում «տեղեկատվական տեխնոլոգիաների» հագեցվածության մասին. այստեղ էլ վիճակը ողբալի է: Փոխարենը միլիոնավոր դոլարներ են մսխում՝ գյուղական համայնքներում կովերի կթման թեմաներով «դասախոսություններ» անցկացնելու համար:
Իսկ գուցե Սմարթ հեռախոսներ ու քարտե՞ր ենք արտադրում՝ խաբար չենք:
Անշուշտ, կառավարման համակարգում կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ (փաստաթղթերի փողանցումներ էլեկտրոնային եղանակով եւ այլն), սակայն թե դրանից որքանով է շահում քաղաքացին՝ չարժե ասել, բոլորին հայտնի է:
ՏՏ ոլորտում «արձանագրված ձեռքբերումները» ակնհայտ են դառնում միայն ընտրությունների ժամանակ, որոնք թույլ են տալիս շատ արագ «տոկոս խփել»:
Ինչ ճիշտն է՝ ճիշտը, այս մասով ոլորտը «զարգանում» է:
«Մակիմոտոյի ալիքից» քշվածներս ու քաշվածներս

Կիմա Եղիազարյան