Միայն հիմար և կատարյալ անմեղսունակ պետք է լինել՝ հավատալու համար, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի նախաձեռնած կենսաթոշակային «բարեշրջման» նպատակը ոչ թե ՀՀ աշխատող քաղաքացիներից լրացուցիչ հարկատեսակով փող պոկելն է, այլ 40–ից ցածր տարիքի ՀՀ քաղաքացիների համար տարիներ անց ապահով ծերություն ապահովելը։
Նկատենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգն ինքնին վատը չէ, սակայն Հայաստանում այն լրիվ այլ ձևով ու այլ նպատակով է կիրառվում։
Կուտակային կենսաթոշակային համակարգն Արևմուտքում ծնված գաղափար է։ Այդ գաղափարի հիմքում քաղաքացիների վստահությունն է։ Վստահությունը պետության ապագայի, պետական ինստիտուտների և իշխանությունների նկատմամբ։ Հայաստանի պարագայում այս երեք բաղադրիչները բացակայում են։ Արտագաղթի, ալան–թալանի և «տոկոսխփոցիի» պարագայում փող տալ այս իշխանությանը, և սպասել, որ տասնամյակներ անց քեզ նորմալ թոշակ կտան նույնն է, թե ալկոհոլային խմիչքի պահեստը վստահես գինեմոլին և տարիներ անց պահեստում ապրանք գտնես։
Մարդիկ տեսնում են, որ օրը ցերեկով թալանվում և «ատկատահան» է արվում բյուջեն, որ բիոզուգարանների վրա փողեր են դուրս գրվում, որ պետության պահուստային դոլարներն են մսխվում, որ օֆշորային մեքենայություններ են արվում, որ միայն Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն են հաջողակ բիզնեսմեններ դառնում, որ գյուղացիներին կով կթել սովորեցնելու համար 16 միլիոն դոլար են դուրս գրում, և որ հնարավոր է սահմանամերձ դպրոցները վերանորոգել, բայց դա չի արվի։
Իշխանության հանդեպ տոտալ անվստահության պարագայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը թալանի «քաղաքակիրթ» ձև է, ուրիշ ոչինչ։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելով՝ Սերժ Սարգսյանը բացահայտորեն «ռեկետ» է անում։ Նա աշխատող զանգվածին առաջարկում է «Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա» տարբերակով փողերը պարտադիր կերպով վստահել ինչ–որ հիմնադրամների։ Փոխարենը Բաղրամյան 26–ում առաջնորդվում են «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» լոզունգով։
Սերժ Սարգսյանի իշխանությունը բանկրոտի է ենթարկված։ Եվ ահա այդ վիճակից դուրս գալու համար նա ուզում է մտնել Հայաստանում մնացած աշխատող զանգվածի գրպանը։ Սա ռեկետ է, ուրիշ ոչինչ։
Սերժ Սարգսյանին պետք է փող։ Շատ փող։ Քանզի նա սպառել է դրսից վարկ վերցնելու օրենսդրական հնարավորությունները. արտաքին պարտքը ՀՆԱ 50 %–ի սահմանագծում է, իսկ օրենքը որոշակի սահմանափակումներ է դնում այդ կարգի արտաքին պարտքի դեպքում։ Եվ ահա, Սերժը որոշել է քաղաքացիների գրպաններում կարմիր կետագծերի «ինստիտուտը» ներդնել և 5-10%–ի չափով (կախված աշխատավարձից) փող վերցնել։ Սա սեփականության վերաբաշխման պես մի բան է։ Լրացուցիչ հարկատեսակով իշխանությունը պարզապես ՀՆԱ–ն վերաբաշխում է «պետության» օգտին։ «Պետությունն» իրենք են։
Առիթ եղել է գրելու, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենահեղափոխական գործիչն է։ Նա ցանկանում է նեոբոլշևիկյան հեղափոխություն իրականացնել, բայց դատելով ամենից՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կստանա։
ՀՀԿ ղեկավարն իր ագահությամբ հանրության նորանոր շերտեր է հանում իր դեմ։ Կենսաթոշակային «ռեկետը» կուտակելու է այն հեղափոխական էներգիան, որը քշելու–տանելու է այս իշխանությանը։ Կամ էլ մեր պետությունն է դարձնելու թոշակառու՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար, իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Այլընտրանքը Գյուլիստանն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման դեմ պայքարողների մի մասը կարծում է, որ պայքարը չի կարելի քաղաքականացնել։ Նման մոտեցումը պարզապես նոնսենս է, անգրագիտության դրսևորում։
Կենսաթոշակային քաղաքականությունն ամենաքաղաքական հարցերից է ամբողջ աշխարհում։ Այնպես որ, ուզենք թե չուզենք, կենսաթոշակային համակարգին առնչվող հարցը սուպերքաղաքական է։ Շուտով բոլորը կհամոզվեն դրանում։
Շուտով բոլորը կհամոզվեն նաև, որ, ի վերջո, առանց իշխանափոխության հնարավոր չի լինելու բան փոխել։ Սրանց մինչև ուժ ցույց չտաս, զիջողը չեն։ Խոսքս քաղաքական բնույթի ուժի մասին է։
«Կուտակային» ռեկետը և պարտադիր իշխանափոխությունը