ՀՔԴՄ նախագահ. «Կան բաներ, որ ուղղակի զիջել հնարավոր չէ»
ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը, կարծիք է հայտնել, որ ինչպես Մադրիդյան, այնպես էլ յուրաքանչյուր սկզբունք չպետք է պարունակի միայն պատերազմական ճանապարհը բացառող կետեր։
-Պետք է հստակ պարունակի կետ, որ կողմերը՝ Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղ, պետք է հասնեն իրենց սպառազինության մակարդակների ադեկվատության։ Պետք է խոսվի զինված ուժերի էական կրճատման մասին։
Հարությունյանն ասել է նաև, որ կարգավորման ցանկացած գործընթացում կողմերի անվտանգությունն այսօրվա իրավիճակից պետք է պակաս հուսալի չլինի։
-Սա լրջագույն խնդիր է։ Եվ, դրանից կախված, պետք է խոսել, թե ինչ հաջորդականությամբ կարվեն քայլերը։ Երբ ասում ենք՝ արդարացի կարգավորում, պետք է հասկանանք նրա այնպիսի լուծումներ, որոնք երբևէ այս կոնֆլիկտը առաջիկայում կրկնելու հնարավորությունը կբացառեն։ Ակնհայտ է մի բան. որ չի կարելի խոսել արդարացի լուծումների մասին՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կենսական շահերը, նրանց անվտանգությունը։ Կան բաներ, որ ուղղակի զիջել հնարավոր չէ, և դա պետք է կապված լինի Ղարաբաղի անվտանգության հետ։

7or.am