Լրահոս

18.11.2013 10:51


ԼՂՀ նախագահն ընդունել է Պլասիդո Դոմինգո կրտսերին

ԼՂՀ նախագահն ընդունել է Պլասիդո Դոմինգո կրտսերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո կրտսերին:
Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաեւ Արցախի մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը