Լրահոս

18.11.2013 11:07


Շարունակվում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմի հանրային ցուցադրությունների շարքը

Շարունակվում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմի հանրային ցուցադրությունների շարքը
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շարունակում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրությունների շարքը: Հաջորդ ցուցադրությունը կկայանա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական դահլիճում նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00 (հասցեն՝ Ամիրյան 26):
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում և մասնավորապես Սյունիքում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության կենդանի պատկերը, պատմում հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մասին: Ցուցադրությանը կհաջորդի քննարկում, և ներկա գտնվողները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել ՀԲՃ անդամներին: Մուտքն ազատ է:
Տեսաֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ՝
http://www.youtube.com/watch?v=ry4NwqiGZXc

Այս խորագրի վերջին նյութերը