Մեկնաբանություն

18.11.2013 11:15


Անեծքները նյութականանում են

Անեծքները նյութականանում են

-Անեծքները նյութականանում են,–ասաց զրուցակիցս։

-Այսի՞նքն։

-Անեծքն էլ է ցանկություն։ Եթե մի բան շատ ես ցանկանում, իրականանում է։

-Չկա նման բան. հիմարություն է։

-Կա։ Ես քեզ մի ամբողջ օր կարող եմ թվարկել մարդկանց անուններ, ովքեր մնացին «համընդհանուր անեծքի տակ»։ Ու նկատի՛ր՝ մի ինչ–որ ժամանակ թվում էր, թե նրանք ամեն ինչ ունեին կյանքն անհոգ վայելելու համար։

-Լավ, էլի...

–Ոչ մի «լավ, էլի»։ Անեծքները նյութականանում են... Իշխանություններին կարելի է չընդունել, քննադատել (քննադատելը միշտ եղել է ու կլինի), ի վերջո, չսիրել, բայց այս կարգի ատե՞լ...

Օրվա ընթացքում դրսի մարդկանց հետ շփումներս, որպես կանոն, սկսվում են տաքսու վարորդներով, նրանց հետ էլ ավարտվում։ Տարբեր մարդիկ՝ տարբեր ընկալումներով, ապրած կյանքով, կրթվածությամբ... Կապ չունի՝ հենց սկսում են խոսել, հայհոյում են, հայհոյում ու անիծում։ Լռում ես, թեման ես փորձում փոխել, միևնույն է, անիծում ու հայհոյում են...

Ասում են՝ Հայաստանում դա արդեն ամենուր է՝ անիծում ու հայհոյում են...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը