Լրահոս

18.11.2013 11:55


Ինքնաթիռում կարող էր լինել նաև Թաթարստանի նախագահի հղի հարսը

Ինքնաթիռում կարող էր լինել նաև Թաթարստանի նախագահի հղի հարսը

Պարզվում է՝ նախօրեին Կազանում տեղի ունեցած ավիավթարի զոհ կարող էր դառնալ նաև Թաթարստանի նախագահի որդու հղի կինը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին՝ ժամը 19.25-ին, Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի էր ենթարկվել: Զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ, այդ թվում` Թաթարստանի նախագահի 25-ամյա որդին՝ Իռեկ Մինիխանովը:

Նա այս օգոստոսին ամուսնացել էր 23-ամյա ֆրանսուհի Անտոնիա Գիշարի հետ, և դեկտեմբերին նրանք պետք է ծնող դառնային։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ օդանավ պետք է նստեր նաև նրա հղի կինը, սակայն Իռեկը Անտոնիային հորդորել է չթռչել իր հետ։

Նշենք, որ զոհվածների թվում են նաև Թաթարստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը և «Ռոսիա–2» հեռուստաընկերության թղթակից Ռոման Սկվորցովի կինը՝ դստեր հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը