Լրահոս

18.11.2013 12:08


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նա խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Այս խորագրի վերջին նյութերը