Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկան Հ. Ղ.-ի, քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ա.Ե.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ նյութերի` 2013թ նոյեմբերի 3-ին Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, իր ծանոթ Կ.-ն երկու անծանոթ տղամարդկանց հետ ծեծի է ենթարկել իրեն, որից հետո նաև բռնություն են կիրառել որդու` Հ. Ղ.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ: Ա. Ե.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 3-ին` ժամը 22-ի սահմաններում, իր և ոստիկանության աշխատակից Հ. Ղ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս քարով հարվածել է իր ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ցանկացել է կրկին հարվածել, սակայն քարը դիպել է իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն և վնասել այն: ՊՊԾ բաժնի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Ղ.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը վիճաբանել է ոմն Լ.-ի և Չ.-ի հետ, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, Չ.-ն քարով հարվածել է մոր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Լ.-ն Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն:
Բռնարարք ոստիկանի մասնակցությամբ